Տորթ «Մրջնաբույն»՝ առանց խտացրած կաթի․ այսպիսին դուք հաստատ չեք փորձել

«Մրջնաբույն» տորթը ծանոթ է բոլորին՝ մանկությունից։ Դասական բաղադրատոմսում կրեմը խտացրած կաթով էր, բայց յուղոտ է ստացվում։ Առաջարկում ենք ոչ դասական տարբերակով կրեմով մրջնաբույն:

Պատրաստման եղանակը

Ալյուրը փխրեցուցչի, աղի ու սառեցրած կարագի հետ միավորել։ Ամենը մանր փշուրների վերածել, ներմուծել թթվասերն ու շաքարավազը: Խմորը ձեռքերով գնդի վերածել և թողնել սառցախցիկում 30 րոպե: Սառեցրած խմորը բաժանել 2 մասի։ Մի մասը հետ ուղարկել սառցախցիկ, մյուսը՝ քերել խոշոր քերիչով:

Ապա հանել երկրորդ գունդը, նույնպես քերել քերիչով և թխել 180 աստիճանի ներքո՝ 20 րոպե։ Փշրանքները պետք է կարմրեն։

Կաթսայում միավորել կակաոն, օսլան, շաքարավազն ու վանիլինը, ներմուծել կաթը, հարել ձեռքի հարիչով, եփել մինչ պնդանա՝ խառնելով: Կրեմը երբ սկսի եռալ, անջատել կրակը՝ ավելացնելով սերուցքային կարագը՝ թողնելով՝ կրեմը սառչի:

Պատրաստի փշրանքները մանրացնել, միավորել կրեմի հետ՝ խառնելով: Խառնուրդը դնել ամանի վրա բուրգի տեսքով, ձեռքերով մի քիչ պնդացնել ու մրջնաբույնի տեսք տալ վերևից տորթի վրա շոկոլադ ցանել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: