«Աղջկաս հետ շփվելու համար ոչ մի խնդիր չկա». սիրված դերասան Գագիկ Մադոյանն անկեղծացել է անձնական և մասնագիտական հարցերի շուրջ

Դերասան Գագիկ Մադոյանը Համազգային թատրոնի դերասանական անձնակազմի հետ տարեսկզբից հյուրախաղային շրջագայությունների մեջ են:

Որքան էլ թատերական գործունեությամբ զբաղված լինի, դերասանը մեկ է ժամանակ գտնում է դստեր հետ շփվելու և մասնագիտական այլ գործունեություն ծավալելու համար: Նա նաև հասցնում է մասնակցություն ունենալ հեռուստասերիալի նկարահանումներում:

Գ. Մադոյանը, չնայած բաժանված լինելու հանգամանքին, դստեր հետ անխոչընդոտ շփվում է, բայց անձնական գաղտնիության տիրույթում է պահում իր՝ ընկերուհի ունենալ-չունենալու հանգամանքը: Ամեն դեպքում, ցանկացած աշխատանքային զբաղվածություն չի կարող խանգարել իրեն ժամանակ գտնել և շփվել դստեր հետ:

Ներկայումս դերասանը շարունակում է ստանալ նոր ֆիլմերում նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ, որոնց մասին դեռ մտածում է: Համազգային թատրոնի աշխատանքային բուռն վերելքի հարցում դերասանն իր ակտիվ մասնակցության արդյունքն էլ է տեսնում, քանզի ներկայում թատերական խաղացանկում ընդգրկված մի շարք ներկայացումներում նա մարմնավորում է հիմնականում գլխավոր դերեր:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: