Նամակներ Եվրոխորհուրդ և ստորագրահավաք. Ք. Հալաջյանը կարևոր հայտարարություն է արել

Սփյուռքաբնակ Ք. Հալաջյանը բազմաթիվ սփյուռքահայերի հետ համատեղ մի նախաձեռնություն է սկսել Ն. Զոհրաբյանի դեմ, ինչի մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով: Նա նամակներ է պատրաստել իր և բազմաթիվ սփյուռքահայերի անունից:

Նամակներում արտահայտված է բողքի խոսք Ն. Զոհրաբյանի վարքի և օգտագործած բառամթերքի առիթով, որը նա թույլ է տվել արտասահմանում ապրող մեր հայրենակիցների հասցեին: Բողոքը հիմնավորված է Ն. Զոհրաբյանի վերջին շրջանի մի քանի հայտարարություններով:

Խոսելով Ն. Զոհրաբյանի և նրա հետ համակարծիք այլ անձանց վերաբերմունքի մասին, որը վերաբերում է սփյուռքի հայությանը՝ Ք. Հալաջյանը հիշեցնում է դրսից եկող մշտական հովանավորչությունն ու ֆինանսական օգնությունը, որի կազմակերպիչներն ու նախաձեռնողները հենց արտասահմանաբնակ մեր հայրենակիցներն են:

Նամակներից մեկը ուղարկվելու է ՀՀ ԱԺ նախագահ Ա. Միրզոյանին, իսկ մյուսը՝ Եվրոխորհրդի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով, որի նախագահն է հենց Ն. Զոհրաբյանը: Բացվել է նաև էլեկտրոնային հարթակ, որտեղ մարդիկ կարող են թողնել իրենց ստորագրությունները էլեկտրոնային տարբերակով՝ ի նշան համաձայնության:

Ք. Հալաջյանի ամբողջական պարզաբանումներին կարող եք ծանոթանալ կից:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: