Հիսունյոթ տարեկանում մահացել է տեխնոլոգիական ոլորտի առաջամարտիկներից մեկը

Հակոբ Արշակյանն իր սոցցանցային էջում մի շատ ցավալի տեղեկություն է հանրայնացրել: Նա  մեծ կսկիծով հայտնել է ՏՏ ոլորտի ակնառու ու առաջատար դեմքերից մեկի՝ Կարեն Վարդանյանի անժամանակ վախճանի մասին:

Ավարտելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ նա ավելի քան քսանհինգ տարի ակտիվորեն ու արդյունավետորեն զբաղվել է ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված գործունեությամբ՝ այդ տարիների ընթացքում հեղինակելով յոթ գյուտեր:

Ընդամենը հիսունյոթամյա Կ. Վարդանյանը կյանքից հեռացել է անսպասելի բոլորի համար: Անժխտելի և անգնահատելի է նրա ներդրումը հայ իրականության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում:

Հ. Արշակյանը նշել է այն ոլորտները, որտեղ Կ. Վարդանյանը բացառիկ ու չտեսնված հաջողությունների է հասել՝ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում և այլն:

Կ. Վարդանյանի մեծ ջանքերի, իմացության շնորհիվ մեր երկիրը փայլուն կերպով մասնակցել է ՏՏ ոլորտին առնչվող համաշխարհային կոնգրեսների և մի շարք կարևորագույն նախագծերի:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: