Երկգույն, շքեղ ու համեղ բուլկիներ ստանալու հրաշալի տարբերակ

Երկգույն, շքեղատես ու նրբահամ այս բուլկիների ստացման համար հարկավոր է.

Հավկիթի մեկ դեղնուց ու երկու սպիտակուց միավորել շաքարի և աղի հետ, առանց փրփրացնելու պարզապես մի փոքր հարել, որ դառնա համասեռ մասսա, հետո ավելացնել ձեթը, տաք վիճակում գտնվող կաթն ու ջուրը և մնացյալ բաղադրիչները:

Փափուկ խմորային մասսան երկու հավասար մասերի բաժանելով՝ մի մասը ցելաֆոնապատել և ուղարկել հանգստանալու:

Մյուս մասը գունդ անել, բացել, մեջտեղը կակաո լցնել, կողքերից վրա բերելով հարել մինչ կակաոյի ամբողջական խառնվելը խմորին: Դրա համար մեզ կօգնի ձեթը:

Երկգույն մասսաները ութժամյա հանգստի ուղարկել: Հետո խմորներից գնդիկներ պատրաստել: Սպիտակ գնդիկը բացել բարակ շերտով, հետո պտտելով բարակավուն գլանակ ստանալ: Նույնը կակաոյով շերտի հետ անել:

Երկու երկարավուն գլանակները իրար կողքի դնել և ոլորել իրար մեջ: Ոլորված զանգվածի մի ծայրից պտտելով մյուս ծայրին միավորել: Այդպես ևս տասնհինգ րոպե թողնել:

Կարելի է ոլորների արանքներում շոկոլադե կոճակներ դնել: Հավկիթով պատել մակերեսները և թխել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: