Ցավալի ու ողբերգական դեպք Երևանում. վրաերթի ենթարկված 3-ամյա տղան

Երևանում երեկոյան կողմ ցավալի ու ողբերգական պատահար է տեղի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել Վահագնի թաղամասի շենքերից մեկի մոտ: Երեք տարեկան երեխան խաղալիս է եղել բակում:

Խաղով ընկած երեխան չի նկատել, որ մոտակայքում մեքենա կա, իսկ մեքենայի վարորդը, իր հերթին չնկատելվո խաղացող երեխային, հետընթաց կատարելիս փոքրիկին անզգուշորեն մեքենայի տակ է գցել:

Ցավալի դեպքից անմիջապես հետո վարորդն իր մեքենայով փոքրիկին «Արմենիա» հիվանդանոցային համալիր է տեղափոխել, սակայն փոքրիկի կյանքը չի հաջողվել փրկել:

Այս պահի դրությամբ դեռևս չեն հանրայնացվել վարորդի և մահացած փոքրիկի անունները: Հայտնի է միայն, որ հետընթաց կատարող մեքենան ունեցել է դիվանագիտական համարանիշներ:

Ոստիկանական ներկայացուցիչների մի մասն անմիջապես դեպքի վայր է ժամանել, մի մասն էլ գնացել է բժշկական կենտրոն, որտեղ փոխադրել են փոքրիկին: Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ու մանրամասները հստակեցնելու համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: