Ուշադրություն. Վրաստանը հայտարարել է, թե երբ է բացելու օդային սահմանը

Վրացական կառավարությունը նոր որոշում է կայացրել այն մասին, որ շուտով առանց նախապայմանների կբացի իր օդային սահմանը մի շարք երկրների համար: Այս մասին տեղեկություն է հանրայնացրել վարչապետի խորհրդականը:

Իրակլի Չիկովանին նշել է, որ պատրաստել վերսկսել օդային հաղորդակցությունը գերմանական, ֆրանսիական և մերձբալթյան (լատվիական, լիտվական և էստոնական) երկրների ներկայացուցիչ հանդիսացող ավիաընկերությունների հետ:

Օգոստոսից արդեն նախատեսվում են երկկողմանի չվերթներ իրականացնել դեպի Մյունխեն և հակառակ ուղղությամբ՝ դեպի Թբիլիսի: Այս պահին կա որոշակի համաձայնություն այս ուղղությամբ շաբաթական երկուական չվերթ իրականացնելու մասին:

Նշյալ երկրներից վրացական տարածք կարելի է հասնել միմիայն օդային ճանապարհով: Ընդ որում, մինչ օդանավ նստելը, չվերթին մասնակցել ցանկացող անձը պետք է հատուկ թերթիկ լրացնի, որի մեջ կտեղեկացնի իր վերջին տասնչորսօրյա գործունեության, տեղաշարժի մասին:

Լրացվող պատմության մեջ անպայման է լինելու նաև վրացական տարածաշրջանում չվերթին մասնակցող անձի գտնվելու վայրի ու կանտակտային տվյալների մասին այլ մանրամասների լրացումը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: