Հայ պարի թագուհու՝ Սոֆի Դևոյանի ծննդյան օրն է. նրա անցած հետաքրքիր ուղին

Այսօր հայ պարի թագուհու՝ Սոֆի Դևոյանի ծննդյան օրն է: Հոգու հետ մարմինը ներդաշնակելու վարպետ Սոֆի Դևոյանը նշում է ծննդյան յոթանասունմեկամյակը:

Անժխտելի, անհերքելի է Ս. Դևոյանի թողած մեծ ավանդը ժամանակակից հայ պարարվեստի զարգացման գործում:

Նրա կյանքի բազմաբովանդակ ուղու հիմնական լուսատուն հենց պարարվեստն է եղել, որին էլ կյանքն ու միջոցները նվիրել է պարուհին:

Ս. Դևոյանի հիմնած պարային հատուկ դպրոցը բարձրորակ ու ճիշտ պար է ուսանում մեծացող սերնդի ներկայացուցիչներին՝ նրանց ավելի պրոֆեսիոնալ պարարվեստին մոտեցնելով:

Բացի մասնագիտական հաջողությունները, Ս. Դևոյանը հասել է նաև անձնական, ընտանեկան կյանքի այն երևելի ներդաշնակությանը, որի մասին կարող է երազել ցանկացած կին:

Նա կարողացել է ստեղծել ընտանեկան այնպիսի ջերմ օջախ, որի ներքո սիրով ապրում և իրենց ստեղծագործական գործունեությամբ են զբաղվում տարբեր ոլորտի արվեստի ներկայացուցիչներ:

Պարուհու ինքնատիպ կերպարն ու ոճային ներկայացումը ասպարեզում բացառիկ ու անկրկնելի իրողություն է, հրաշալի օրինակ:

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: