Ահա թե ինչպես է բարկանում Ա. Միրզոյանն իր ապառիկների մասին հարցից

Ա. Միրզոյանը, պատասխանելով լրագրողների մի շարք հարցերի, խոսել է տուգանքների, ինչպես նաև ծառայողական մեքենաների անհրաժեշտության մասին: Վերահաստատելով իրենց քաղաքական ուժի նախկին դիրքորոշումը՝ Ա. Միրզոյանը նշել է, որ իրենք ներկայումս ձգտում են ծառայողական մեքենաների աստիճանական նվազեցման հասնել:

Նա զարմանում է, թե ինչպես կարելի է մտածել, թե համավարակային սահմանափակումները խախտելու համար սահմանված տուգանքները բյուջեն լցնելու պարզունակ միջոցներ են: Նա նշում է, որ դրանք ոչ այլ ինչ են, քան զսպող գործառույթ իրականացնող միջոց:

Պատասխանելով հարցերին՝ Ա. Միրզոյանը հեռանում է լրագրողներից: Այդ պահին նրա հետևից վազում է լրագրողներից մեկը՝ հարցնելով, թե արդյոք նա դեռ շարունակո՞ւմ է վճարել իր ապառիկների գումարները:

Կտրուկ ետ դառնալով՝ Ա. Միրզոյանը բարկանում է հնչեցված հարցի բովանդակության համար՝ նշելով, որ դա լրագրողական ոչ պրոֆեսիոնալ արարք է, իսկ հարցը բնորոշում է տափակ:

Այս հարցուպատասխանի տեսագրությունը կարելի էդիտել ստորև:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: