Իր ծննդյան նախօրեին մայրացած հայտնի դիմահարդար Գ. Ավետիսյանն արդեն հրաժեշտ է տվել ծննդատանը՝ այնտեղից դուրս գալով կյանքը նորովի վերաիմաստավորած ու երջանիկ:
Դիմահարդարն իր աննկարագրելի զգացողություններով հիվանդանոցային պայմաններում ակտիվորեն կիսվում էր հետևորդների հետ:
Հանրայնացվել է նկարահանված մի փոքրիկ վիդիոնյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Գոհարը ծննդատնից դուրս գալիս: Նրան դիմավորելու է եկել նորածին փոքրիկի հայրը: Հայրն իր բալիկին գրկում է, համբուրում, ապա ուղեկցում դեպի մեքենա:
Դիմահարդարն այս դրվագը տեղադրել է իր ինստագրամյան էջում ու մեկնաբանել այն: Նա գրել է, որ իրենք առաջին անգամ դուրս են գալիս:
Այսուհետ մայրացած Գոհարը խոսելու է նաև իր փոքրիկի լեզվով՝ փորձելով նրա անունից մեկնաբանել ցանկացած նորություն, որ կապված է նրա հետ:
Այդպես վարվում են նոր մայրացած շատ կանայք: Գոհարը բացառություն չէ: Նա ևս արդեն իսկ սկսել է խոսել դեռ խոսել չկարողացող իր փոքրիկի փոխարեն: