Ոսկե դիմակ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար. ահա թե ում է այն պատկանում

Մինչ ոմանք փորձում են խուսափել դիմակ կրելուց, իսկ ոմանք քննադատում են դիմակ կրողներին, կան մարդիկ, ովքեր դիմակներ են պատրաստում նաև մետաղներից՝ հույսով, որ այդօրինակ լուծումների դեպքում համավարակն անպայմանորեն կշրջանցի իրենց:

Վերջերս համացանցային տիրույթում լայն տարածում գտավ և բուռն կերպով քննարկվեց արծաթյա դիմակ պատրաստելու և կրելու գաղափարը: Ու քանի դեռ շատերը այս գաղափարի շուրջ հումորային մեկնաբանություններ էին անում, հնդիկ մեծահարուստներից մեկը որոշել է գաղափարն ավելի կատարելագործել:

Նա պատրաստել է տվել դիմակ ավելի թանկարժեք ու ազնիվ մետաղից՝ ոսկուց, որը մոտ երկուս ու կես կիլոգրամի կշիռ ունի: Կրելով այս թանկարժեք ու ծանրակշիռ պաշտպանիչ միջոցն իր մյուս ոսկյա թանկարժեք զարդարանքների հետ՝ հարուստ հնդկացին վստահ է, որ կկարողանա խուսափել թագավարակային հիվանդությունից:

Ներկայացնում ենք մի փոքրիկ տեսանկարահանված նյութ, որտեղ երևում է, թե ինչպես է հնդկացի ունևորը դնում իր թանկարժեք պաշտպանիչ միջոցը, ինչը հատուկ արարողակարգ է հիշեցնում:

Индиец носит золотую маску от COVID-19 весом в 2,5 кг

Золотую маску от COVID-19 весом в 2,5 кг носит бизнесмен из Индии. Изготовление защитного средства из любимого металла обошлось мужчине в 4 тысячи долларов. По словам Шанкара Кураде, он увидел по телевизору человека в маске из серебра и решил заказать себе такую же, но только из золота. В комплект к своим тяжелым золотым цепям, браслетам и кольцам. В маске есть небольшие отверстия для дыхания. Мужчина признаётся, что не уверен в эффективности такого способа защиты.

Опубликовано CGTN на русском Воскресенье, 5 июля 2020 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: