Այսօրվա թեժ քննարկումների թեմաները հիմնականում փոխադարձ վիրավորանքների արդյունքում տեղի ունեցած ձայնագրությունների շուրջ էին:
Ձայնագրություն հանրայնացնողներից մեկն էլ Նաիրա Զոհրաբյանն էր, ով հպարտորեն ներկայացրել էր, թե ինչպես է պատասխանել սփյուռքում բնակվող մի տիկնոջ, ով իրեն վիրավորել էր:
Հակադարձելով պատգամավորի այսօրինակ դրսևորումներին՝ Ք. Մանարյանն իր զարմանքն է արտահատում՝ փաստելով, որ անկարող է նմանատիպ պահվածքն ընդունել ու հասկանալ:
Անձամբ ապրելով արտերկրում մի որոշ ժամանակահատված՝ Ք. Մանարյանը գրում է, որ դա իր կյանքի ամենից ցավոտ ու չսպիացող էջն է:
Նա նշում է, որ միայն արտերկում դժվարությամբ ապրող մարդը կկարողանա հասկանալ, թե ինչ ցավ է դա: Նա նույնիսկ այդ մասին մի վեպ է գրել՝ պատմելով իր ապրումների մասին:
Մատը դնելով հարցի ցավոտ կետերի վրա՝ Ք. Մանարյանը գրել է, որ ոչ ոք բարոյական իրավունք չունի արտերկրում ապրող մեր հայրենակիցներին մեղադրել լափակերության մեջ: