Համացանցում տարածվել է Գևորգ Պետրոսյանի և Ներսես Պողոսյանի վեճի ձայնագրությունը

Համացանցում տարածվել է Գ. Պետրոսյանի և Ավան վարչական շրջանի ներկայացուցիչներից մեկի՝ Ն. Պողոսյանի հեռախոսավեճի ձայնագրությունը:

Դրանից հետո Գ. Պետրոսյանը սոցցանցային գրառմամբ մեղադրել է Ն. Պողոսյանին իրեն վիրավորելու, ապա զանգելու, հունից հանելու, հեռախոսավեճը ձայնագրելու և հանրայնացնելու համար:

Գ. Պետրոսյանը վստահ է, որ իշխանությունների ձեռքի գործն է այս ամենը, ուստի ոչինչ չի կարող հենց այնպես, առանց համարժեք պատասխանի անցնել:

Նա խոստանում է նոր ու թեժ զարգացումներ, քանի որ վստահ է, որ իրենց հեռախոսավեճն անօրինական կերպով է գաղտնալսվել ու հանրայնացվել:

Հեռախոսավեճի ձայնագրությունը տարածող անձիք իրենց զարմանքն են արտահայտում պատգամավորին ոչ հարիր պահվածքի, գործածած բառամթերքի և խոսելու ոճի առիթով:

Իսկ մինչ այս, մի քանի օր շարունակ ֆեյսբուքյան հարթությունում ակտուալ էր դարձել Գ. Պետրոսյանին մանդատազրկելու կոչով հանդես գալը: Օգտատերերից մեկն առաջարկել էր սկսել սոցցանցային ակցիա, որի նպատակը պատգամավորին մանդատազրկելը պետք է լիներ:

Գևորգ Պետրոսյանի ևՆերսես Պողոսյանի վեճի ձայնագրությունը

Գևորգ Պետրոսյանի ևՆերսես Պողոսյանի վեճի ձայնագրությունը

Опубликовано Medianews Понедельник, 6 июля 2020 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: