Փորձելով ուզբեկական «Գումման»՝ համը չեք մոռանա․ անպայման պատրաստեք

«Գումմա» ուզբեկական ազգային թխուկները հիասքանչ համ ունեն, ուրահատուկ են ու շատ ախորժելի:

Անհրաժեշտ է

Թոք, սիրտ, քարաճիկ՝ 1 ցուլի

Սոխ՝ 400 գ

Աղ՝ 2 ճ/գ

Բիբար՝ 1 թ/գ

Զիրա՝ 2 թ/գ

Խմորի համար

Ալյուր՝ 1.5 կգ

Ջուր՝ 900 մլ

Խմորիչ՝ 1.5 ճ/գ

Աղ՝ 3 թ/գ

Շաքարավազ ՝1.5 թ/գ

Բուսայուղ տապակելու համար՝ 500 մլ

  

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ լցնել սառը ջուրը, այնտեղ դնել խոշոր կտրտած թոքը և քարաճիկը, եփել 30 րոպե, հետո թափել ջուրը, ավելացնել կտրատած կանաչեղենն ու սիրտը, աղ անել և ջուր լցնել մեջը, եփել միջին կրակի վրա 1.5 ժամ։ Դրանից հետո թափել ջուրը և սառեցնել: Բոլոր բաղադրիչներն աղալ մսաղացով՝ ավելացնելով սոխ։ Խառնուրդի մեջ ներմուծել սև պղպեղ և զիրա: Միջուկը չպետք է լինի շատ չոր կամ շատ ջրիկ, այդ պատճառով քիչ-քիչ ջուր ավելացրեք, որպեսզի հասկանաք՝ երբ կլինի լավագույն վիճակի:

Խմորի համար միավորել խմորիչը, աղն ու շաքարավազը, վրան տաք ջուր լցնել և ներմուծելով ալյուրը, խմոր հունցել և թողնել որպեսզի մեծանա 3-4 անգամ: Խմորից պոկել մի փոքր կտոր, գնդիկ ձևավորել և ձեռքերով լոշիկ պատրաստել, վրան դնել խճողակը, հավաքել 2 կողմից ծայրերը և դնել կարագ քսած ամանի մեջ: Շատ կարևոր է, որ կարագը շատ քսված չլինի, այլապես տապակելու ընթացքում նրանք կբացվեն: Կաթսայի մեջ տաքացնել բուսայուղը և տապակել գումմաները մինչ ոսկեգույն լինեն մոտ՝ 4 րոպե՝ խառնելով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: