Աղանդեր «Ալյա-Տիրամիսու»՝ բաժակների մեջ․ շատ նուրբ և անմահական, փորձեք ու կհամոզվեք

Լավագույն աղանդերը՝ բաժակների մեջ՝ իտալական հայտնի «Տիրամիսու» աղանդերի հիման վրա: Կրեմը և փափուկ թխվածքաբլիթը՝ մի փոքր սրճի համով։ Իզուր չէ, որ տիրամիսուն համարվում է աշխարհի ամենահամեղ աղանդերներից մեկը: Այս բաղադրատոմսը հեշտացված է, քանի որ կրեմն ավելի հասանելի բաղադրիչներով է պատրաստվում: Անպայման փորձեց պատրաստել այս աղանդեը, այն նուրբ է, ունի անկրկնելի բալանսավորված համ։ Նույնիսկ նրանք, ովքեր չեն սիրում սուրճի համը, հիացած կլինեն այս աղանդերի համով:

   դ

Անհրաժեշտ է

Շաքարավազ՝ 60 գ

Ձու՝ 2 հատ

Աղ՝ 1 պտղունց

Ալյուր՝ 45 գ

Օսլա՝ 15 գ

Շաքարի փոշի՝ 50 գ

Սուրճ՝ 1 թ/գ

Ջուկ՝ 150 մլ

Սերուցք 33 %-ոց` 350-400 գ

Վանիլին` 10 գ

Կակաո` զարդարելու համար

Պատրաստման եղանակը

Ձուն հարել շաքարավազով և աղով՝ մինչ սպիտակ զանգված դառնա։ Կարելի է առանձին հարել սպիտակուցը, շաքարավազի կեսով և դեղնուցը՝ մյուս կեսով, եթե համոզված չեք, որ ձեր հարիչը հզոր է: Օսլան և ալյուրը խառնել և ներմուծել ձվային զանգվածի մեջ՝ զգույշ խառնելով ներքևից վերև։ Հրուշակեղենի պարկի միջոցով երկարավուն թխվածքաբլիթներ ձևավորել՝ 1 սմ լայնությամբ և 10-12 սմ երկարությամբ:

Վերևից ցանել շաքարի փոշի և թխել 180 աստիճանի ներքո՝ 15 րոպե: Թխվածքաբլիթը պետք է լինի չոր ներսից և խրթխրթան դրսից: Թողնել սառչի: Սուրճ պատրաստել: Սերուցքը հարել վանիլինի հետ: Թափանցիկ բաժակի մեջ շերտերով դնել սերուցքը, ապա թխվածքաբլիթը:

Թխվածքաբլիթը նախապես սուրճի մեջ իջեցնել՝ ընդամենը 1 վայրկյանով: Բաժակի վերևը գեղեցիկ բուրգիկներ ձևավորել կրեմից և վրան ցանել կակաո:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: