Անսովոր ծննդաբերություն է տեղի ունեցել Կարմիր ծովում։ Ռուսաստանցի տուրիստուհին երեխային կյանք է տվել կարմիր ծովում։ Լուսանկարները քննարկում է ողջ համացանցը։ Խադիա Հոսնի Էլ Սաիդն անմահացրել է դա Շարմ Էլ Շեյխում՝ իր քեռու տան պատշգամբից։ Երևում է՝ ինչպես է հայրը ծովից նորածինը ձեռքին դուրս գալիս, իսկ հետո նաև դուրս է եկել մայրը։
Խադիայի խոսքով՝ տարեց տղամարդը բժիշկ է, ով մասնագիտացած է ջրում ծննդաբերությունների վրա։ Նշանակում է, ծննդաբերությունը ծրագրված էր, ոչ թե պատահական։ Խադիան լուսանկարները տեսաղադրել է ֆեյսբուքյան իր էջում և դրանք 2 հազար անգամ մեկնաբանվել են։
Մոր անունը, ինչպես նաև մոր և երեխայի վիճակի մասին տեղեկություններ չկան, սակայն նրանք բավականին առողջ տեսք ունեն։ Խադիան պատմել է, որ տուրիստուհին լողում էր, ապա սկսել է ծննդաբերել։
Տեսնելով դա՝ ամուսինն ու բժիշկը մտել են ջուրը և ընդունել ծնունդը, ինչից հետո դուրս են եկել ափ, որտեղ նրանց երեխա էր սպասում, ամենայն հավանականությամբ, նորածնի եղբայրը։