Բելգիայում տուրիստներին առաջարկում են գիշերել այս անսովոր հյուրանոցում

Նիդերլանդների բնակիչ Ջոել Վան Լիշութը վերջերս հայտնի է դարձել համացանցում իր հյուրանոցի շնորհիվ, որը կոչվում է «Կասանուս»։ Նա հյուրանոցն ինքնուրույն է նախագծել: Այն կառուցվել է մարդու ուղիղ աղիքի տեսքով։ Ինչպես միշտ նկարիչները աշխարհն իրենց կերպ են տեսնում:

Հյուրանոցի շենքը գտնվում է Ֆերբերգ ընտանեկան զույգին պատկանող քանդակների այգու տարածքում: Այգին բավականին հայտնի է տուրիստների շրջանում։ Ամեն տարի այն այցելում է ավելի քան 20 հազար զբոսաշրջիկ, որպեսզի տեսնի մյուս քանդակները:

Հյուրանոցի վերջնամասում օրգանի տեսք ունեցող շենքը լայնանում է, քանի որ այնտեղ պետք է կահույքով սենյակ լիներ: Յուրաքանչյուր համարում կա երկու հոգանոց մահճակալ, լոգախցիկ և տաքացուցիչ:

Արտաքինից շենքը ներկված է կարմիր գույնով և մուք գծեր ունի, որոնք կարծես արյունատար անոթներ լինեն: Ներսից պատերը սպիտակ են ներկված և ունեն ոչ հարթ մակերես: Մեկ գիշերն այս աղիք-հյուրանոցում արժե 120 եվրո։

Եթե մի քանի շաբաթ շուտ այն ամրագրել, ապա գոյություն ունի զեղչ: Հատկանշական ու զավեշտալի է, որ հյուրանոցի կողքին կան աշխարհահռչակ նկարիչների աշխատանքների ցուցադրություններ, բար ու սրճարաններ, որտեղ մատուցում են համեղ սուրճ ու քաղցրավենիք։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: