Ցավալի լուր. մահացել է անվանի գիտնականն ու մանկավարժը

Այսօր ՀՊՏՀ սոցցանցային պաշտոնական էջում անչափ ցավալի մի տեղեկություն է հանրայնացվել: Կյանքից հեռացել է համալսարանի ականավոր դեմքերից մեկը՝ գիտնական, բազմամյա մանկավարժ, պրոֆեսոր Գրիգոր Կիրակոսյանը:

Նա ծնունդով Աշնակ գյուղից էր: Ավարտելով Տնտեսագիտական համալսարանը՝ Գ. Կիրակոսյանը շուտով սկսում է զբաղվել գիտական գործունեությամբ՝ մեծ ներդրում ունենալով համալսարանի զարգացման և կառավարման գործում:

Գ. Կիրակոսյանն այն բացառիկ անձանցից է, ով ամենաերկարակյացն է եղել համալսարանի ռեկտորի պաշտոնում: Այս իրողությունը խոսում է նրա արդյունավետ ու համակարգված աշխատանքային գործունեության մասին:

Տասներեքամյա ռեկտորական և բազմամյա մանկավարժական, գիտական, պրոֆեսորադասախոսական գործունեությունը Գ. Կիրակոսյանին մեծ համբավ ու հարգանք էր բերել ասպարեզում, հեղինակավոր պարգևների արժանացրել: Համալսարանի պաշտոնական էջում զետեղված հայտարարության մեջ ցավակցական ու ափսոսանքի խոսքեր են արտահայտված՝ ականավոր գիտնականի վախճանի կապակցությամբ:

Գ. Կիրակոսյանը վախճանվել է կյանքի ութսունչորսերորդ տարում՝ ապրելով բեռուն և արդյունավետ, վերելքներով հարուստ ու գիտական նվաճումներով առատ, հետաքրքիր կյանք:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: