Մսով շերտավոր թխուկ՝ սամսա․ համն ու բույրն անմահական են

Շերտավոր սամսա՝ մսով․ շատ համեղ, փափուկ թխուկ՝ շերտավոր խմորից։ Սամսան հատկապես հայտնի է մուսուլմանական երկրներում՝ իր յուրահատուկ համով ու հյութեղությամբ։ Ոչ մի ավանդական ճաշկերույթ չի լինում առանց սամսայի։

Անհրաժեշտ է

Շերտավոր խմոր՝ 800 գ

Միս՝ 500 գ

Սոխ՝ 250 գ

Աղ՝ 1,5 թ/գ

Ձու

Քունջութ

Պատրաստման եղանակը

Սոխն անցկացնել մսաղացով և քամել հյութը, միավորել աղացած մսի հետ, աղ ու բիբար անել։ Խմորը բաժանել կտորների՝ 45-50 գ յուրաքանչյուրը։ Տափակեցնել ձեռքով և գրտնակել 10-12 սմ տրամագծով։ Մի կողմը դնել խճողակը, փակել մյուս կողմով և մի փոքր սեղմել՝ հյուսք հյուսելով։

Մյուս տարբերակով կարող եք երկու հավասար կլորակ անել, դնել խճողակը և ծածկել մյուսով և սեղմել կողքերն ու կրկին հյուսել։ Դնել ջեռոցի կաղապարի վրա, ձու քսել և քունջութ ցանել։ Թխել 25 րոպե՝ 200°C-ի ներքո։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: