Հայտնի է դարձել, որ լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի առաջնեկը: Վերջին շրջանում շարունակ իրենց բալիկի մասին մտածող և խոսող ծնողներն ի վերջո ծնող դարձան:
Հայտնի է, որ երեխան ծնվել է այսօր: Միհրան Ծառուկյանը հենց ծննդատնից լուսանկար է հրապարակել նորածին որդու հետ:
Նորածին տղային ծնողները անվանել են Ռոբերտ: Միհրան Ծառուկյանը, կիսվելով իր երջանկությամբ, իր սոցցանցային էջում լուսանկարը մեկնաբանել է հետևյալ կերպ՝ «Ծառուկյան Ռոբերտ Միհրանի 04.07. 2020»:
Հավանաբար շատերն են գլխի ընկնում, թե ինչ մեծ ցնծության մեջ են ծնողները: Վերջերս Միհրանը հատուկ զավակի համար երեկո էր կազմակերպել, որի ժամանակ էլ հնչեցրել էր իր նոր երգը՝ գրված հատուկ իր առաջնեկի համար:
Նա երգը վերնագրել էր «Հոր օրոր», ինչը բավականին անսովոր իրողություն էր, քանի որ մինչ այս տարածված էին հատկապես մայրական օրորները:
Ուրախալի լուրի հրապարակումից հետո տեղում են շնորհավորանքների ու բարեմաղթանքների տարափ: Միանում ենք բարեմաղթանքներին: