Ես մարդ եմ, ով այս ընթացքում հասցրեց վարակվել ու լավանալ. Հովհաննես Դավթյանը պատմում է իր հիվանդության մասին

Մոնոներկայացումներով հանդես եկող Հովհաննես Դավթյանն իր վերջին Սթենդ ափի ժամանակ ասել է, որ հիվանդացել է թագավարակով, իսկ հիմա արդեն լավացել է:

Դերասանը նշում է, որ միտումնավոր չի հանրայնացրել այդ լուրը, քանի որ չի ցանկացել, որ այն ավելորդ ու անհարկի շահարկումների թեմա դառնա հանրային շրջանակներում:

Հովհաննեսը՝ որպես ապաքինված, փորձառու մարդ, խորհուրդ է տալիս ավելի լուրջ վերաբերվել թագավարկին: Նրան անհանգստացնում է համընդհանուր անտարբերության կամ հնչող մեղադրանքների փաստերը:

Պարադոքսալ, մեկը մեկին հակասող, իրարամերժ մեկնաբանությունները, հորդորները կամ կարծիքներն առնվազն զարմանք են առաջացնում:

Անդրադառնալով այս օրերին տարածված ուղիղեթերային միացումներին՝ դերասանն իրեն հատուկ հումորային ոճով նշում է դրանց առավելություններն ու թերի, ծիծաղելի կամ դատապարտելի կողմերը:

Մի քանի րոպեի ընթացքում դերասանը նաև հասցնում է անդրադարձ կատարել քաղաքական զարգացումներին, դատական համակարգի փոփոխություններին և այլ ուշագրավ հարցերի:

Դերասանի ուշագրավ դիտարկումներին ու հումորային մեկնաբանություններին կարող եք ծանոթանալ ստորև բերված տեսանյութում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: