Հայուհիները հրաշալիորեն ինքնադրսևորվում են համաշխարհային քաղաքականության մեջ: Խոսքը մասնավորապես ֆրանսիական միջավայրին է վերաբերում: Ընդամենը օրեր առաջ մեր հայրենակցուհիներից մեկը դարձավ Ստրասբուրգի քաղաքապետ:
Այսօր մեկ այլ հրաշալի լուր է մեզ հասել այն մասին, որ մեր հայրենակցուհիներից մեկ ուրիշը՝ Անուշ Թորանյանը, ընտրվել է Փարիզ մայրաքաղաքի փոխքաղաքապետ:
Ա. Թորանյանի ընտրության հանգամանքների մասին հայտնի են նաև որոշ մանրամասներ: Հայտնի է, որ Ա. Թորանյանի հետ մրցակցության մեջ է եղել նաև ազգությամբ թուրք Ագնես Էվրենը, ով նաև Եվրախորհրդարանի անդամ է:
Քսանիննամյա Ա. Թորանյանը հաղթում է Ա. Էվրենին՝ դառնալով քաղաքապետի կցորդ՝ փոխքաղաքապետ՝ միաժամանակ ստանձնելով մայրաքաղաքի տասնհինգերորդ վարչական շրջանի ղեկավարությունը:
Նա ունի իրավաբանական կրթություն և բավականին հարուստ կենսագրություն, չնայած, որ դեռևս շատ երիտասարդ է:
Նա իր գործունեության ընթացքում մշտապես կարևորել է հայկական մշակութային ժառանգության պահպանման գաղափարը:
Այս մասին մանրամասնորեն տեղեկացրել է Ֆրանսիահայ Հիլդա Չոբանյանն իր էջում սոցցանցային հրապարակման միջոցով: