Ուշագրավ մանրամասներ Արտաշատի ԲԿ-ից իրեն ցած նետած կնոջ մասին. նա առաջին անգամ չէ նման քայլի դիմում

Երկու օր առաջ ցավալի միջադեպ էր գրանցվել արտաշատյան հիվանդանոցում: Տիկինն իրեն վայր էր նետել հիվանդանոցի երրորդ հարկի պատուհանագոգից: Նրան մի շարք կոտրվածքներով փոխադրել էին երևանյան հիվանդանոց:

Մասնագետներն իսկզբանե տիկնոջ վիճակը խիստ ծանր էին բնորոշել, իսկ երկու օր անց նրա վիճակի մեջ դեռ փոփոխություններ չկան:

Այս պահին տիկնոջ մոտ առաջնային է համավարակով պայմանավորված թոքաբորբի բուժումը: Մասնագետները գտնում են, որ թոքաբորբի բուժումից անմիջապես հետո տիկնոջն անհրաժեշտ են միանգամից մի քանի վիրահատական միջամտություններ:

Ողնաշարի, ոտքերի ու հոդերի վնասվածքների բուժման գործընթացները միառժամանակ հետաձգվել են: Եթե տիկնոջ վիճակը թույլ տա և թոքաբորբը նախանջի, նրան այլ հիվանդանոց կփոխադրեն, որտեղ էլ կսկսեն այդ ուղղությամբ բուժում իրականացնել:

Հայտնի է, որ բացի ֆիզիկական բուժումը, տիկինն ունի նաև որոշակի նյարդաբանական աջակցության կարիք: Պարզվել է, որ այսօրինակ կտրուկ քայլի նա մինչ այս էլի է գնացել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: