Ոստիկանությունն Արմնյուզ հեռուստաընկերությունում է. ահա թե ինչու

Արմնյուզ հեռուստաընկերության տարբեր աշխատակիցներ, ինչպես նաև Սամվել Ֆարմանյանը, ով հանդիսանում է «Քառյակ մեդիա»-ի սեփականատերերից մեկը, տեղեկություն են հանրայանցրել այն մասին, որ ոստիկանական ներկայացուցիչներ են հայտնվել հեռուստաընկերություն՝ աշխատակիցներից մի քանիսի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու նպատակով:

Ս. Ֆարմանյանը բավականին բարկացած նախ ուղիղեթերային միացմամբ, ապա նաև սոցցանցային հրապարակմամբ իրողությունը որակել է որպես լրատվամիջոցների դեմ հատուկ արշավ, որի գլխավերևում կանգնած է վարչապետը:

Ոստիկանական ներկայացուցիչները որպես հիմք են ներկայացնում հաղորդավարներից մեկի անդիմակ հաղորդում վարելու հանգամանքը: Ա. Գասպարյանը անդիմակ եթեր է դուրս եկել երեկ երեկոյան իր հեղինակային հաղորդման շրջանակներում:

Ս. Ֆարմանյանը հանրայանցրել է ոստիկանական ներկայացուցիչների կազմած արձանագրության լուսանկարը, ինչպես նաև լուսանկարներ ոստիկանական ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումներից:

Ս. Ֆարմանյանը հատուկ շեշտում է նաև ոստիկանական ներկայացուցիչների խիստ բարեկիրթ մոտեցումն ու վարվելակերպը:

Ստորև ներկայացնում ենք Ս. Ֆարմանյանի ուղիղեթերային միացմամբ արված ելույթը, իսկ վերը՝ համապատասխան լուսանկարները:

Опубликовано Samvel Farmanyan Пятница, 3 июля 2020 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: