Հրաշալի լուր. Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը հաղթել է միջազգային մրցույթում

Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը դեռ 2000-ական թվականներին, երբ դպրոցական կրթությանը զուգահեռ ստանում էր նաև երաժշտական կրթություն, փայլում էր իր կարողություններով երկու կրթական հաստատություններում էլ հավասարապես:

Նախ դպրոցները, ապա նաև Կոնսերվատորիայի տարբեր դասընթացները գերազանցությամբ ավարտելուց հետո սկսել է նվագել տարբեր երաժշտական խմբերում, ապա նաև աշխատել Կոնսերվատորիայում: Նա բազմաթիվ առիթներով տարատեսակ մրցույթների է մասնակցել ու երեսուներեք տարեկանում արդեն լուրջ մրցութային նվաճումներ ունի երաժշտության ասպարեզում:

Վերջին թարմ ու արժեքավոր նվաճումը միջազգային «Վորլդ Ֆոր Վիժըն» մրցույթին մասնակցությունն ու հաղթանակն էր: Մրցույթին իրենց մասնակցությունն էին բերել շուրջ 115 երկրների գրեթե չորս հազար երաժիշտ մասնագետներ:

Մարիաննան հաղթանակը նվաճել է «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում: Եզրափակիչ փուլում մրցակցությունն ընթացել է շուրջ հարյուր մասնակիցների միջև: Մարիաննան իր կարողություններով ու տաղանդով գերել է ժյուրիի անդամներին: Նրանք հանդես են եկել բարձր գնահատողական խոսքով:

Մանալով բազմաթիվ շնորհավորանքներին՝ օժտված քանոնահարուհուն մաղթենք նորանոր նվաճումներ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: