Երկրորդ օրն է, ինչ թեժացած քննարկումներ են գնում թագավարակից մահացած Սոնիկ Կարապետյանի մարմնի կորելու և նրա հեռախոսից գումարի փոխանցման մասին:
Հարցը բարձրացրել էր Նաիրա Զոհրաբյանը և հետևողականորեն անդրադառնում էր հարցի հետ կապված ցանկացած հրապարակված նորության:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից հանրայնացվեց տեղեկություն, որ իրենք բարեխղճորեն կնոջը հանձնել են շտապ օգնության մեքենային, իսկ սխալմունքների շղթան դրանից հետո է եղել:
Հիվանդանոցից նաև տեղեկացնում են, որ տիկնոջ հեռախոսից գումար փոխանցել է մայրապետերից մեկը, ում հանդեպ արդեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ է հարուցվել:
Նոր Հաճնում հուղարկավորված տիկնոջն արդեն գտել են ու արտաշիրիմում են պատրաստվում կազմակերպել:
Արսեն Թորոսյանն էլ շնորհակալություն է հայտնել Նաիրա Զոհրաբյանին՝ իրենց արդեն իսկ հայտնի խնդրի մասին բարձրաձայնելու և հարցին այսօրինակ հնչեղություն տալու համար: Ապա նախարարը խորհուրդ է տվել պատգամավորին զբաղվել սեփական կուսակցությունը վերակենդանացնելու փորձերով:
Նախարարը սարկաստիկ խոսքն ավարտել է խիստ կասկածանքով, թե Ն. Զոհրաբյանին կհաջողվի դա անել:
Նախարարի գրառումը՝ կից: