Արմենչիկը երկրպագուների դատին է հանձնել նոր, գեղեցիկ ու մեղեդային երգ. «Ավելի»

Արմենչիկը հերթական նոր ստեղծագործությունն է ներկայացրել նոր տեսահոլավակի զուգակցությամբ: Այս երգը փոքր-ինչ տարբերվում է երգչի երգացանկում եղած մյուս ռիթմիկ ու աշխույժ, պարային երգերից:

Նոր երգն ավելի մեղեդային է: Թեմատիկան դարձյալ սերն է, սիրած աղջիկը, ով օրեցօր ավելի ու ավելի է գերում ու խենթացնում իրեն սիրող տղային:

Տեսահոլովակը հետաքրքիր ու գեղեցիկ կառուցվածք ունի: Այն մեծամասմաբ կազմված է հոլովակի հերոսուհու խորեոգրաֆիկ պարային ներկայացումներից:

Երգի խոսքերը հեղինակել է այս ոլորտում ու մեր ժամանակներում բավականին հայտնի Ա. Բարսեղյանը, իսկ երաժշտությունը պատկանում է հենց Արմենչիկին:

Արմենչիկի ներկայացրած երգերը մեծ մասամբ անմիջական դառնում են հիթային: Դատելով յութուբյան հրապարակման ներքո տեղ գտած մեկնաբանություններից ու արձագանքներից՝ դժվար չէ գլխի ընկնել, որ սույն երգը ևս հավակնում է հիթային դառնալ ու նույնքան սիրված, ինչպես հեղինակի մյուս գործերն են:

Նոր երգին կարող եք ծանոթանալ ստորև՝ թողնելով նաև ձեր կարծիքը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: