Մասնագիտությամբ արևելագետ Արփեն Մովսեսյանը հայտնի է որպես տաղանդավոր հեռուստամեկնաբան: Արցախյան Չայլու գյուղում ծնված աղջիկը բարձրագույն կրթությունը ստանում է ԵՊՀ-ում, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցնում Հանրային հեռուստաընկերությունում:
Նա տարբեր ծրագրերի շրջանակներում մշակութային լուրեր է ներկայացնում, Լրաբերի մշակութային լուրերի բաժնի հատուկ թղթակիցը դառնում:
Արցախյան շարժման օրերին նա տարբեր արժեքավոր հաղորդումներ ու հոդվածներ է պատրաստում՝ ներկայացնելով շարժման ընթացքը, մասնակիցներին, ինչի համար հետո «Երախտագիտության» մեդալով է պարգևատրվում:
2007 թվականից նա վարում է «Հայից հայ» անչափ հետաքրքիր ու կարևոր հաղորդաշարը, որի ընթացքում հասցրել է ներկայացնել հարյուրավոր տաղանդավոր ու բազմաշնորհ հայերի, ովքեր ապրել կամ ապրում են տարբեր ժամանակաշրջաններում ու տարածաշրջաններում:
Ա. Մովսեսյանը հեղինակել ու ստեղծել է նաև վավերագրական արժեք ունեցող տեսաֆիլմեր, Դիվիդի գրքույք-խտասահիկներ, որոնք դարձյալ մեր հայրենակիցների մասին են: Ընդ որում, նա խորությամբ անդրադարձել է նաև սփյուռքի մեր տաղանդավոր ազգակիցներին:
Այսօր Արփեն Մովսեսյանը բոլորում է ծննդյան յոթանասունամյակը: