«Անկեղծ ասած, խղճացի այս ոստիկաններին…» տհաճ միջադեպ քաղաքացու և ոստիկանի միջև

Համացանցում հաճախ են հայտնվում կադրեր, որոնցում արձանագրվել են, թե ինչ է տեղի ունենում քաղաքացիների ու ոստիկանական ներկայացուցիչների միջև հակահամաճարակային կարգն ու կանոնները պահպանելու ընթացքում:

Հովիկ Հունանյան օգտատերը մի ուշագրավ տեսանյութ է հանրայնացրել, որն անձամբ է ֆիքսել: Դեպքին նա անձամբ ականատես է եղել: Տեսանյութին կից օգտատերը որոշակի բացատրական մեկնաբանություններ է թողել:

Նա գրել է, որ տիկինը, որին մոտեցել էին ոստիկանական ներկայացուցիչները, անդիմակ էր: Ոստիկանական հորդորներին նա անվայել հայհոյանքներով է պատասխանել: Երկար պնդումներից հետո ի վերջո դրել է դիմակը:

Ընդդիմանալու պատճառով նրան փորձել են բաժին հրավիրել, իսկ արդյունքում ստացվել է տեսանյութում երևացող պատկերը:

Եզրափակելով հրապարակման միտքը՝ Հովիկ Հունանյանը գրել է, որ դեպքին չէր անդրադառնա, եթե անձամբ ականատես չլիներ: Նա որոշակի խղճահարություն է ունեցել առավոտից ուշ երեկո դժվարին աշխատանք տանող ոստիկանների նկատմամբ:

Հ. Հունանյանը գրել է, որ իրենք հնարավորինս փորձում են կարգավորել ոստիկանների ու քաղաքացիների փոխհարաբերությունները, սակայն այսօրինակ դիպվածները ստիպում են քաղաքացիներին իրավագիտակից լինելու հորդոր անել:

Քանաքեռ-Զեյթուն համայնքում դիմակներ բաժանելիս ականետես եղանք մի միջադեպի,որտեղ ոստիկանները շատ գրագետ և սիրալիր ձևով մոտեցան տիկնոջը խնդրեցին դիմակը դնել և մի քանի րոպե անց կինը չենթարկվելով, հարձակվեց ոստիկանների վրա,այս ամենը տեղի է ունեցել մեր աչքի առաջ և այս կնոջ կադրից դուրս պահվածքը մեղմ ասած հրապարակելու չէ…Կինը ի վերջո դիմակ դրեց և հայհոյախառը արտահայտություններով փորձեց հեռանալ,սակայն տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ….Հ.Գ. մեր ոստիկանները և առավել ևս շրջիկ ոստիկանները,որոնք 24 ժամ սևագործ ծառայություն են իրականացնում,արժանի չեն նման վերաբերմունքի:Չէի անի այս հրապարակումը եթե ինքս իմ աչքերով չտեսնեի ոստիկանների կես ժամանոց հարգալից և սիրալիր վերաբերմունքը հանդեպ կնոջը:Իսկ մենք ոնց՞ ենք պատասխանում և վերնագրում ենք,որ փռեցին ասֆալտին և տվեցին պատերով՞:Անկեղծ ասած խղճացի այս ոստիկաններին և ինչքան էլ փորձենք կանգնենք քաղաքացու և ոստիկանի մեջտեղում և թույլ չտանք տուգանվեն,քաղաքացին ևս պետք Է իրավագիտակից լինի և հարգի ոստիկանին:

Опубликовано Հովիկ Հունանյան Среда, 1 июля 2020 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: