Սիլվա Հակոբյանը ներկայացրել է, թե ղազախ երգիչն ինչպես է կատարում իր «Գիշեր է» երգը

«Գիշեր է» հռչակ ու հայտնիություն ձեռք բերած երգը ոչ միայն դարձավ կատարող երգչուհու այցեքարտն ու հայտնիության գրավականը, այլև շատ-շատերի սիրելի ու նախընտրելի երգը:

Երգին իր մեղեդայնությամբ գերել է ոչ միայն հայազգի, այլև օտարերկրյա ներկայացուցիչներին: Այս երգի հետ կապված բազմազան ու տարատեսակ պատմություններ ունի անձամբ երգչուհին՝ Սիլվա Հակոբյանը:

Երգը շատ անգամ այլոց կողմից կատարվել է առանց իր կարծիքն ու հեղինակային իրավունքները հաշվի առնելու՝ երգչուհուն ներքաշելով տարբեր միջադեպերի մեջ:

Երբ ամեն ինչ հարթ ու ըստ պատշաճ կարգի է ընթանում, երգչուհին անձամբ է հանրայնացնում այլոց կատարումները՝ ուրախանալով իր երգի այդչափ հայտնի ու հոգեհարազատ լինելու փաստով:

Հերթական այդօրինակ կատարումը դարձյալ ղազախ երգչի կողմից է: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ երգչուհին հանրայնացրել էր, թե ինչպես է մի ղազախ երգչուհի կատարում նույն այս երգը:

Այս անգամ կատարողը տղա է: Կատարումը բավականին գեղեցիկ է ստացվել: Առաջարկում ենք այն դիտել կից:

«Գիշեր է» երգս` ղազախ երգչի կատարմամբ ! Համաձայնեք,որ շատ գեղեցիկ է երգում 👏🏻😇

Опубликовано Silva Hakobyan Вторник, 30 июня 2020 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!