Որտե՞ղ և ինչպե՞ս է նշել ծննդյան տարեդարձը Սերժ Սարգսյանը

Այսօր լրանում է Սերժ Սարգսյանի ծննդյան վաթսունվեց ամյակը: Կեսգիշերն անց արդեն Արմեն Աշոտյանն ու այլ կուսակիցներ սոցցանցային հրապարակումների տեքսով նրան շնորհավորական խոսքեր են ուղղել՝ դրանք զուգակցելով բարեմաղթանքներով:

Հայտնի է, որ հոբելյարը որոշել է վաթսունվեցամյա տարեդարձը տոնել խիստ նեղ միջավայրում՝ տանը՝ ընտանիքի անդամների ընկերակցությամբ:

Նա անցել է կյանքի բավականին հագեցած ու բազմաշերտ ուղի: 1971 թվականին ընդունեվոլվ ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետ՝ զուգահեռ նա զինծառայության է անցնում խորհրդային զինված ուժերում, իսկ համալսարանն ավարտում է ութ տարի անց՝ 1979 թվականին:

Դրանից չորս տարի անց նա ամուսնանում է: Մինչ այսօր Ռիտա Սարգսյանի հետ համատեղ ընտանեկան կյանքում նրանք ունեցել են երկու դուստր ու հինգ թոռնիկ:

Ս. Սարգսյանի բազմաշերտ կենսագրության կարևոր կետերը կապված են հայկական երրորդ հանրապետության առանցքային իրադարձությունների հետ:

2018 թվականից նա քաղաքական ասպարեզից հեռացավ հասարակական ճնշող մեծամասնության պահանջով:

Այժմ պարբերաբար հանդես է գալիս տարբեր առիթներին ու իրադարձություններին վերաբերող հոդվածներով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!