«Ծնունդդ շնորհավոր, իմ ԱՍՏՎԱԾ». ահա թե ում են ուղղված Ռազմիկ Ամյանի ջերմ շնորհավորական խոսքերը

Համացանցային բազմաշերտ գրառումների կողքին հաճախադեպ են հուզումնառատ ու ջերմ շնորհավորանքներով համեմված գրառումները՝ ուղղված սիրելի անձանց:

Ռազմիկ Ամյանը վերջին շրջանում հաճախ է հանդես գալիս այդօրինակ հրապարակումներով՝ անձնական տեղեկություններով լցնելով իր սոցցանցային էջը: Օրեր առաջ իր էջում հանրայնացրել էր որդու ծննդյան տարեդարձի իր ջերմ շնորհավորանքը:

Այսօր երգչի մայրիկի ծննդյան օրն է: Նա մորը ջերմ ու հուզիչ խոսքեր է ուղղել: «Ծնունդդ շնորհավոր, իմ ԱՍՏՎԱԾ, իմ միակ ու անկրկնելի ՄԱՄ ջան»,-գրել է երգիչը:

Ջերմագին շնորհավորական խոսքերին կից երգիչը նաև հրապարակել է իր և մոր համատեղ լուսանկարը, որտեղ մայրը շրջապատված է գունագեղ ծաղկեփնջերով:

Գաղտնիք չէ, որ երգիչն իր կատարումներում մշտապես կարևորել է մայրական սիրո թեման, երգեր է նվիրել իր և բոլորի մայրերին՝ օգտվելով ժողովրդական երգերի հարուստ ֆոնդից:

Երգչի հրապարակմանը կից տեղ է գտել ջերմագին շնորհավորանքների տարափ: Երգչի երկրպագուները սիրով միացել են նրա շնորհավորանքին ու լավագույն մաղթանքերը փոխանցել սիրելի երգչի փառահեղ մայրիկին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!