Գրիգոր Դանիելյանի հուզիչ գրառումը որդու ծննդյան օրվա առիթով

Գրիգոր Դանիելյանն անչափ հուզիչ հրապարակմամբ շնորհավորել է որդուն ծննդյան օրվա առթիվ՝ պատմելով նրա ծննդյան օրն իր ունեցած ապրումների մասին:

Նա գրել է, որ ինը տարի առաջ այս օրը, երբ տիկնոջը հիվանդանոց են տեղափոխել, նա շատ հուզված է եղել:

Անընդհատ մտքում ապագա զավակի արտաքին տեսքն է պատկերացրել: Դերասանը նշել է, որ դա իր կյանքի ամենից պատասխանատու օրն է եղել:

Դրան հաջորդած օրերը միանգամայն տարբեր են եղել նախորդող օրերի համեմատությամբ: Դերասանը շնորհակալություն է հայտնել Աստծուն, որ հենց իր տղայի նման խելացի ու լավ բալիկ է իրենց պարգև տվել:

Նա փաստել է, որ զավակի՝ Ալբերտոյի ծնունդի լուրը ստանալուց հետո միանգամայն այլ հոգեվիճակներ է ունեցել. կարծես աշխարհը փոխել է իր ուղեծիրը:

Որդու հետ համատեղ լուսանկարներ հրապարակելով՝ հայրը զավակին լավագույն բարեմաղթանքներն է հղել՝ գրառումը եզրափակելով մեծ սիրո խոստովանությամբ:

Դերասանի հուզիչ հրապարակումն ամբողջությամբ ներկայացնում ենք կից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!