Այսօր հավերժ զինվոր Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է

1994 թվականի այս օրը, երբ ծնվում է Արմենը, հայրը նրան անվանում է վաղամեռիկ եղբոր անունով: Տասնութ տարեկանում մահացած հորեղբոր անունը կրող տղան, ցավոք, ընդամենը տասնինը տարի է ապրում:

Արմենն այսօր կբոլորեր կյանքի քսանվեց տարին, սակայն 2014 թվականի հունվարյան մի չարաբաստիկ օր արցախյան դիրքերում կտրվում է նրա կյանքի թելը:

Մինչ զինծառայության մեկնելը բուռն գործունեությամբ զբաղվող Արմենը, որ հետո էլ ուներ բազմաթիվ իրագործելիք նպատակներ, զինծառայությանը նվիրվում է ամբողջ էությամբ՝ ստանալով կրտսեր սերժանտի կոչում, իսկ հետմաու՝ նաև «Արիության» ու «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար մեդալներ:

Երեք քույրերի միակ եղբայրն էր Արմենը: Վերջերս նրա քույրերից մեկը զավակ ունեցավ, ում անվանեց հունվարի տասնիննի գիշերը հերոսացած անմահ եղբոր անունով, որպեսզի փոքր-ինչ մեղմվի իրենց հոգիների անամոք ցավն ու անհուն կարոտը:

Հերոսաբար զոհվելու տարում «Տարվա մարդ» ճանաչված մարտիկը այժմ ունի փառքի անկյուն, հայրական տանը տուն-թանգարան և թողած տաք հիշողություններ մտերիմների սրտերում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!