Միջազգային լրատվամիջոցները, հղում անելով եգիպտական աղբյուրներին, ցավալի տեղեկություն են հանրայնացրել եգիպտոսյան հրդեհի վերաբերյալ: Հրդեհը բռնկվել է հայտնի Ալեքսանդրիա քաղաքի հիվանդանոցներից մեկում բոլորովին անսպասելի ու պատահական:
Հանրայնացված տեղեկության մեջ որպես հրդեհի առաջացման հիմնական պատճառ նշվում է հաղորդալարերի կարճ միացումը: Ընդ որում, հայտնի է, որ հիվանդանոցը պետական չէ. այն մասնավոր է: Հրդեհի արդյունքում զnհված յոթ քաղաքացիներն էլ հիմնականում ծխից են խեղդվել:
Յոթ անձանց մեջ կան նաև հիվանդանոցային բուժանձնակազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ: Հայտնի է, որ կրակն ամբողջովին հաջողվել է վերացնել: Մյուս քաղաքացիներին, ովքեր տեղի ունեցածի հետևանքով վնասվել կամ տուժել են, մատուցվել է համապատասխան բուժօգնություն:
Հայտնի է նաև, որ սույն հիվանդանոցը, որտեղ տեղի է ունեցել տվյալ դեպքը, գտնվում է Եգիպտոսի նշված քաղաքի հյուսիսային հատվածում:
Հաղորդված տվյալները դեռ նախնական են, առաջիկայում եգիպտական լրատվամիջոցները հանդես կգան ավելի համապարփակ ու ամբողջական տեղեկատվությամբ: