Կնոջը ձևական աշխատանքի գրանցելու համար դատարանը նախկին վարչապետին դատապարտել է 5 տարվա ազատազրկման

Հանրայնացվել է տեղեկություն այն մասին, որ ֆրանսիական կառավարության նախկին վարչապետի՝ Ֆրանսուա Ֆիյոնի այսօր դատարանը հնգամյա ազատազրկման որոշում է կայացրել: Որոշման համար հիմք է հանդիսացել կնոջը ձևականորեն աշխատանքի գրանցելու փաստը:

Դատարանը սահմանել է, որ Ֆ. Ֆիյոնի ազատազրկման 5 տարիներից 3֊ը պայմանական են լինելու: Պայմանական ազատազրկումից չի խուսափել նաև նրա տիկինը: Սրանից բացի, զույգը միառժամանակ զրկվելու է ընտրվելու հնարավորությունից՝ զուգահեռ որոշակի տուգանքներ վճարելով:

Հետաքրքրական է նաև այն իրողությունը, որ նրա գործի քննությունը շատը արագ ընթացք ու հանգուցալուծում ունեցավ, և այն համընկնում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հետ:

Հատկանշական է նաև, որ նույնօրինակ գործով՝ դարձյալ ֆիկտիվ աշխատատեղերի փաստով կառավարությունից վերջերս դուրս են մղել մեկ այլ քաղաքական գործչի՝ Բայրուին:

Մակրոնյան կառավարման սկզբունքներն ու ոճը որոշակի դժգոհությունների առիթ է տվել տեղի քաղաքացիներին, իսկ հայկական միջավայրում փորձեր են արվում համեմատական եզրեր անցկացնել ներերկրային քաղաքական իրադարձությունների և նշյալ զարգացումների միջև:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!