Ուշադրություն. Երևանում նախատեսվում է գործարկել նոր ավտոկինոթատրոն. ահա թե ինչպես է այն աշխատելու

Եկող ամիս նախատեսվում է Երևանում գործարկել նոր տիպի կինոթատրոն, որն արտերկրում հայտնի է որպես ավտոկինոթատրոն:

Նախագծի գաղափարը պատկանում է Բաբկեն Մելիքյանին: Նրա ղեկավարության տակ գործող կազմակերպությունը այս ծրագիրն ավել շուտ էր պատրաստվում իրագործել, բայց թագավարակային սահմանափակումները միառժամանակ հետաձգել էին նրանց ծրագրերը:

Բ. Մելիքյանը խոստովանում է, որ ընկերների հետ նրանք իրականացնում են իրենց մանկության երազանքը, որը տպավորվել էր ամերիկյան ֆիլմերից: Տարածքում, որտեղ նախատեսվում է կազմակերպել կինոդիտումներ, կարող է ներառել մոտ ութսուներկու ավտոմեքնա: Այն նաև շուրջ հինգ հազար քառակուսի մետր օժանդակ տարածք է ունենալու:

Ֆիլմերը ցուցադրվելու են երեկոյան ժամերին: Յուրաքանչյուր օր երկուական ֆիլմի ցուցադրություն է նախատեսվում: Տոմսերի արժեք է սահմանվել վեց հազար դրամը մեկ մեքենայի համար: Ընդ որում, այդ գինը անփոփոխ է անկախ այն հանգամանքից, թե քանի մարդ կա մեքենայի մեջ:

Կից գործելու է նաև սննդի կենտրոն, իսկ առավել հանգամանակլից առաջիկայում կներկայացվի:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: