Գոնե էնքան ուղեղ ունեցեք, այ օրապակասներ, մի ցուցադրեք, որ ձեր հերոսը շարքային խաբեբա է. Լիզա Ճաղարյանի կոշտ անդրադարձը

Լ. Ճաղարյանը հերթական կոշտ գրառումն է արել՝ այս անգամ անդրադառնալով երկրորդ նախագահի կենսակերպին: Լրագրողին բարկացրել է հատկապես նրա համացանցային ակտիվության փաստը:

Շաբաթն արդեն անցել է, ինչ երկրորդ նախագահը տանն է, իսկ այս ընթացքում ընտանիքի անդամների և Ռ. Քոչարյանի անունով գործող սոցցանցային էջերում բազմաթիվ տեսանկարահանված ու լուսանկարահանված նյութեր են հանրայնացվում նրա առօրյայից:

Վերջին նյութը առավոտյան հեծանվազբոսանքի տեսանկարահանված հատվածն էր, որտեղ երևում էր, թե ինչպես է օրը սկսվում Ռ. Քոչարյանի մոտ:

Լրագրողը հիշեցրել է, որ նա մինչ այդ դատարանին ներկայացրել էր, որ ինքը վատ է, իսկ վայրը, որտեղ նա անցկացնում է հետվիրահատական շրջանը, բարվոք չէ, հիվանդանոցային պայմանները վատն են, չեն համապատասխանում նորմային:

Մինչդեռ, գրում է Լ. Ճաղարյանը, նրա կենսակերպն ու ինքնազգացողությունը կտրուկ փոփոխվեց, երբ նա հայտնվեց տանը: Այստեղից լրագրողն այն համոզմունքն է հայտնում, որ այդ ամենը ձևական բնույթ էր կրում՝ խորհուրդ տալով գոնե քիչ ցուցադրել այդօրինակ կադրեր:

Հետաքրքրաշարժ հրապարակումը կցված է ստորև:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!