Ամենահասանելի ու մատչելի մթերքներից ստացվող այս «Շոկոլադ» կոչվող թխվածքաբլիթները կարելի է ստանալ հաշված հինգ րոպեների ընթացքում: Անհրաժեշտ մթերային շարքն է.
Բոլոր բաղադրիչներն աստիճանաբար համասեռության բերելով ստանալ մուգ խմորային մասսա: Խմորի պնդության հաշվին թխվածքաբլիթները ավելի շրխկան ու պինդ կլինեն, իսկ եթե նախընտում եք առավել փափուկ բլիթ, կարող եք ալյուրի քանակությունը պակասեցնել:
Խմորային մասսային տալ ուղղանկյան ձև: Ուղղանկյունը բաժանել ութ հավասար, երկարավուն ուղղանկյան ձև ունեցող մասնիկների:
Այս երկարավուն ուղղանկյունիկները ձևային բաժանումների ենթարկել սուշշիի համար նախատեսված փայտիկի կամ դանակի հակառակ կողմի օգնությամբ՝ տալով շոկոլադե սալիկի ձև:
Շոկոլադե սալիկաձև խմորային ուղղակյունիկները փոխադրել համապատասխան ամանի մեջ, հավկիթապատել կամ ձեթապատել ու տասնհինգ րոպե տևողությամբ թխել:
Դեռևս տաք վիճակում ըստ նախընտրության ուղղանկյունիկ սալիկների վրա կարելի է ցանել կակաոյի փոշի: Դա յուրահատուկ համ, բուրմունք ու տեսք կտա թխուկներին: Արդյունքը հրաշալիորեն կզարմացնի ձեզ՝ գոհացնելով ձեր քիմքը: