Միլլի Թեյլոր Մորիսոնը բոլորին ապացուցեց՝ 86 տարեկանում էլ կարելի է լինել երջանիկ և սիրված հարսնացու: Հարսանիքի օրը նա հիացրեց իր 85-ամյա փեսացուին արտաքին տեսքով, որն ինքնուրույն էր մոդելավորել:
Համացանցում նրա լուսանկարը տեղադրել է Միլլի Թեյլորի թոռնուհին։ Նա շատ էր ցանկանում կիսվել՝ ինչպես է իր տատիկը երկրորդ անգամ ամուսնանում և որքան երջանիկ է:
Երիտասարդ տարիքում կինն աշխատել է որպես մոդել և այդ փորձն օգնել է իրեն զգեստը մոդելավորել:
Տատիկը հիասքանչ տեսք ունի, իսկ հարսի ընկերուհիները լրացնում են իր գեղեցկությունը:
Ի դեպ առաջին ամուսնությունում կինն ապրել է 44 տարի, սակայն նրա ամուսինը մահացել է, ինչից հետո 24 տարի անց, իր երկրորդ սիրուն է հանդիպել:
Նրանք երկար տարիներ ընկերություն են արել և աջակցել միմյանց:
Եվ Միլլիի թոռնուհին անսահման երջանիկ և ուրախ էր, երբ իմացավ՝ տատիկը պատրաստվում է ամուսնանալ: