Միայնակ կինը որոշել է ամուսնանալ իր վերմակի հետ

Այս կինը` 49 ամյա անգլուհի Պասկալ Սելիքը, իր համար իդեալական զուգընկեր է գտել՝ վերմակի տեսքով։ Կինը որոշել է ամուսնանալ վերմակի հետ ու դա կատակ չէ․ նույնիսկ ամուսնության օր է որոշվել՝ 2020-ի փետրվարի 10-ը:

   

Պասկալը պրոֆեսիոնալ նկարչուհի է, նա իրեն կտրուկ և կոպիդ մարդ է համարում՝ սիրում է աղմկոտ տոնակատարություններ, այդ պատճառով մտադիր է աղմկոտ հարսանիք անցկացնել, որին կհրավիրվեն բոլոր ցանկացողները: Կինը նշել է՝ վերմակի հետ ամենաերկար և ամուր հարաբերություներն են, որոնք երբևէ ունեցել է կյանքում: Վերմակը երբևէ չի դավաճանել Պասկալին և ամեն գիշեր գրկում է նրան: Նկարչուհին խոստովանում է, որ սիրում է վերմակին և ցանկանում է հյուրերի հետ տոնել իր միասնությունը կյանքի ընկերոջ հետ՝ այսինքն վերմակի:

Պասկալը արդեն գիտի, թե ինչ հարսանեկան զգեստ է կրելու հարսանիքի ժամանակ․ տնային խալաթ և հողաթափեր է կրելու: Տոնախմբությունը տեղի կունենա անգլիայի Էքսեթեր քաղաքի Դևոն դքսությունում: Բոլոր ցանկացողները կարող են գալ «The Glorious Art House» ռեստորան՝ հարսանիքին մասնակցելու: Հյուրերը պետք է համապատասխան տեսք ունենան՝ գիշերազգեստներ, պրիժամաներ և հողաթափեր: Իրենց հետ ցանկալի է բերել փափուկ խաղալիք արջուկներ:

Պասկալը համոզված է, որ նման տոնը անհնար կլինի երբևէ մոռանալ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: