Պիտբուլ ցեղատեսակի Սիմբա անունով շունն ապրում էր տիրոջ՝ շվեդ Արիանիտի հետ: Մի օր, զբոսանքից վերադառնալիս, նրանք բարձրացան իրենց հարկ, և երբ Սիմբան տիրոջ հետ շարժվում էր դեպի իրենց դուռը, շունն անսպասելիորեն նետվեց կողքի հարևանի դռան մոտ և շատ բարձր սկսեց հաչալ: Շունը հաչում էր, անդադար թռչկոտում, ճանկռտում դուռը և շատ տարօրինակ վարք դրսևորում:
Արիանիտը, տեսնելով շան տարօրինակ վարքը, նետվեց դռան մոտ, որպեսզի հետ քաշի շանը, քանի այդ որ այդ տանն էր ապրում հենց այն հարևանուհին, որն ատում էր Սինբային՝ առաջին հայացքից: Բռնելով շանը վզկապից՝ Արիանիտը ցածր ճչոց լսեց, որը հասնում էր փակ դրան հետևից:
«Պարզվում է՝ հարևան ծեր կինն ընկել է միջանցքում և կոտրել է ազդրը։ Նա չէր կարողանում վեր կենալ և հասնել հեռախոսին՝ օգնություն կանչելու։ Եթե Սիմբան չլիներ, նրան երկար ժամանակ չէր գտնի ոչ-ոք ու Աստված գիտի՝ ինչով դա կավարտվեր»,- նշում է Արիանիտը:
Տղամարդը շտապ օգնություն է կանչել, կնոջը հոսպիտալացրել են ու բուժել։ Այդ օրվանիցն ի վեր Սիմբայի հանդեպ նրա վերամբերունքը փոխվել է: