Տյումենում բնակվող հայուհի բլոգեր Սոֆիյա Բրոյանը երկար ժամանակ աշխատել է իր մարմնի վրա՝ ստանալ երազանքի կազմվածք։ Եվ ահա հիմա ճիշտ սնվելն ու կամքի ուժն օգնել են նրան նիհարել 95 կգ։ Հիմա աղջիկը ցուցադրում է իր կազմվածքը սոցցանցերում՝ ստանալով բազում կոմպլիմենտներ։
Սոֆիյան նպատակ էր դրել․ հնարավորինս շուտ նիհարել։ 23ամյա գեղեցկուհին գեր լինելով իրեն անհարմար էր զգում։ Ավելին, նա առողջական խնդիրներ ուներ՝ մեջքի ցավեր, ողնաշարային խնդիրներ։ Բրոյանի որոշումն անդրժելի էր, և նա մեկ տարում գրեթե 100 կգ նիհարեց։
Աղջկա խոսքով՝ սկզբից իր համար դժվար էր հրաժարվել ֆաստ ֆուդից և Կոկա-կոլայից, բայց, ընտրելով առողջ սնունդ ու ջուրը, նա նիհարել ու գեղեցիկ կազմվածք է ստացել։ Նրա շեշտադրումը սպորտի վրա չի եղել, բայց մեծ հաճույքով քայլել է վազքուղու վրա։
Բրոյանը խորհուրդ է տալիս՝ ինչպես արագ նիհարել՝ հրաժարվելով վնասակար սննդից։ Նրա խոսքով՝ կարևորը մոտիվացիան, կամքի ուժն ու համբերություւն ունենալն է։