«Երբ պիտի հասկանաք, որ մայրաքաղաքը ,,ձեր քուչեն,, չի, ու համաքաղաքացին դա քուչեցին չի». Հայկ Մանասյանի կոշտ գրառումը

Մասնագիտությամբ բժիշկ, բայց ակտիվորեն հասարակական տեսակետներ արտահայտող Հ. Մանասյանն անտարբեր չի անցել նաև գույքահարկի հետ կապված նոր օրենքի ու դրա շուրջ ծավալվող ֆլեշմոբերի կողքով: Օրենքով նախատեսվում է առավել բարձր գույքահարկ սահմանել մայրաքաղաքային կենտրոնական հատվածի բնակիչների համար:

Օրենքին դեմ դուրս եկած քաղաքացիները ֆլեշմոբ են կազմակերպել, որի առանցքում շեշտվում է իրենց բնիկ լինելու հանգամանքը: Նրանք կարծում են, որ օրենքի պատճառով շուտով իրենք կունեզրկվեն ու կհայտնվեն մայրաքաղաքի ծայրամասերում՝ կորցնելով իրենց պապերից ստացած ժառանգությունը:

Այս ֆլեշմոբն առաջ բերեց շատերի բարկությունն ու քննադատությունը, քանի որ մարդիկ իրենց վիրավորված էին զգում ստեղծված իրավիճակում: Հ. Մանասյանը, մի քանի գրառումներով հարցին անդրադառնալով, պահանջել է ցույց տալ երևանցի բնկիների պատվին կանգնեցված արձաններ, կամ նրանց անուններով կոչված շինություններ ու փողոցներ:

Նա գրառումը եզրափակել է այն մտքով, որ քաղաքը բոլորինն է ու քաղքենիություն է այդօրինակ ձևակերպումներ տալը: Գրառումը՝ կից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: