Հռիփսիմե Հակոբյանը նոր երգ է ներկայացրել. «Մեկ է»

Հռիփսիմե Հակոբյանը հանդես է եկել նոր երգի ներկայացմամբ: Նա ներկայացրել է բավականին հետաքրքիր ստեղծագործություն, որի խոսքերը հեղինակել է Ռազմիկ Ամյանը:

Երգի երաժշտությունը ստեղծվել է Հռիփսիմե Հակոբյանի և Ռազմիկ Ամյանի համագործակցության շնորհիվ: Երգը վերնագրված է «Մեկ է»: Երգում կարևորվում է սիրելիի հետ անցկացրած ժամանակի կարևորությունը, միասին լինելու հաճույքի գերադասությունը:

Մնացած ամեն ինչ դառնում է երկրորդական ու անկարևոր, անծանոթների խոսքերն՝ անարժեք, եթե երկու սիրող սրտեր միասին են ու երջանիկ:

Երգի հիմնական ասելիքն ու գաղափարը կարելի է ամփոփել հետևյալ երկու տողերի մեջ. «Մեկ է ինձ. աշխարհը ինչ ուզում է, թող խոսի, Իմ ամեն վայրկյանն ապրած քեզ հետ, իմ սեր, չեմ ափսոսի»:

Ռոմանտիկ, բավականին մեղեդային ու հաջողված երգ է ստացվել արդյունքում: Երգին համապատասխան դեռևս տեսահոլովակ չի ստեղծվել, երգը ներկայացված է Հ. Հակոբյանի նկարի ֆոնի զուգակցությամբ:

Նշենք, որ սա այս երկու երգիչների միակ համագործակցությունը չէ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: