Արդեն տասնչորս տարի է անցել այն չարաբաստիկ օրից, երբ վթարի պատճառով մեզնից հեռացավ երիտասարդ և իր ուժերի ծաղկուն վիճակում գտնվող Վարդուհին՝ թողնելով միակ զավակին մտերիմների հոգածության ներքո:
Մինչև հիմա էլ նրան ճանաչողները աչքերի փայլով, բայց սրտի մեծ կսկիծով են հիշում երգչուհուն, գնահատում նրա ձայնային հրաշալի կարողությունները, մարդակյին վառ ու գունեղ բնավորությունը:
Վարդուհին ընդամենը երեսուն տարեկան էր, երբ տեղի ունեցավ շատերին հայտնի ցավալի դիպվածը, իսկ տաղանդավոր արտիստուհին մինչ այդ հասցրել էր բավականին լուրջ միջազգային երաժշտական հարթակներ գրավել, բազմաթիվ մրցույթներում հաղթել:
Երգչուհին ծնվել ու մեծացել էր Երևանում: Նրա ընտանիքում երեք զավակ է մեծացել: Վարդուհին ընտանիքում ամենամեծ ճանաչում ունեցող անձն էր:
Լինելով բավականին հաջողակ՝ երգչուհին միշտ կարծում էր, որ ինքը բավականին անհաջողակ է ուղիների ընտրության հարցում, ու մշտապես սխալ ուղին է ընտրում որպես կանոն, հետո նորից վերադառնում դեպի ճիշտ ուղի: