Ռազմիկ Ամյանը վերջերս սկսել է իր երգարվեստի սիրահարներին ուրախացնել հին, սիրելի ու հարազատ երգերի նորովի մատուցմամբ: Հերթական նոր մատուցումը Գուսան Շահենի երգացանկից է:
Երգիչը նորովի մատուցել է «Զեփյուռի նման» սիրված երգը՝ հետաքրքիր տեսահոլովակի զուգակցությամբ: Տեսահոլովակն իրենից ներկայացնում է երգի ձայնագրման ընթացքում արված հետաքրքիր կադրերի ամբողջություն:
Ժողովրդական, աշուղական, գուսանական երգերին վերջին շրջանում շատ հաճախ են անդրադառնում մեր երգիչներն ու երգչուհիները: Ոմանք դրանք ներկայացնում են բոլորովին նոր գործիքավորմամբ, նույնիսկ ռեփի համադրությամբ, ոմանք էլ հնարավորինս հավատարիմ են մնում ընտրած երգի նախնական ոճին ու երաժշտությանը:
Ռ. Ամյանը երկրորդների շարքին է պատկանում. Նա հավատարիմ է մնացել իր ընտրած երգի ոճին ու կատարման ձևին:
Ինչևէ, հասարակության կողմից ողջունելի և գովելի է համարվում ժողովրդական երգերի հանդեպ ժամանակակից երգարվեստի ներկայացուցիչների այսօրինակ մոտեցումները, հատկապես, եթե նրանք հավատարիմ են մնում նախնական տարբերակին:
Առաջարկում ենք լսել Ռ. Ամյանի կատարումը և թողնել ձեր կարծիքը կատարման վերաբերյալ: