Արդեն մի քանի ժամ է, ինչ երևանյան երկինքը կարմրել է: Պատճառը հրդեհ է, որ բռնկվել է Ծիծեռնակաբերդի բարձունքին: Այս մասին հայտնի է դարձել ֆեյսբուքյան օգտատերերի սոցցանցային հրապարակումներից: Օգտատերերից շատերը, որոնց բնակարաններից տեսանելի է հրդեհի տեսարանը, տեսանկարահանել ու լուսանկարահանել են հրդեհը:
Ինչպես երևում է տեսանկարահանված նյութում, այրվում է հուշահամալիրի հենց անմիջապես ետնամասը: Հրդեհը մեծ ծավալներ է ստացել հատկապես քամու պատճառով: Հայտնի է, որ այս պահին տեղում աշխատում են մի քանի հաշվարկ հրշեջների խմբեր, սակայն քամին խանգարող լրջագույն հանգամանք է հանդիսանում:
Օգտատերերից ոմանք նշել են, որ այդ հրդեհը միակը չէր այսօր Երևանում: Մի հրդեհ էլ Չինական դպրոցի մոտ է եղել օրվա ընթացքում, սակայն այսպիսի մեծ ծավալների չի հասել:
Կից ներկայացնում ենք ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանկարահանած նյութը, ով եղել է մոտերքում և կարողացել է ֆիքսել տեսարանը՝ այն հանրայնացնելով իր սոցցանցային էջում:
Опубликовано Lucy Gevorgyan Пятница, 26 июня 2020 г.