«…Կարոտից գնում էի, ծնողներիս շենքի շուրջ պտտվում էի, բայց…» Ա. Մարտիրոսյանի հուզիչ պատմությունը

«Անտարես» հրատարակչության տնօրեն Ա. Մարտիրոսյանը վերջերս սոցցանցային իր էջում հանրայնացրել էր հոր մահվան մասին լուրը՝ նշելով, որ նա մահացել է համավարակից: Նա պատմել է իրենց ընտանիքի հետ պատահած դժվախտության մասին:

Ա. Մարտիրոսյանը, մանրամասներ ներկայացնելով, պատմել է, որ երեք ամիս ծնողների հետ չի հանդիպել, որ նրանց վարակվելու հավանականությունից հեռու պահի: Այնքան է կարոտել, որ գնացել է նրանց տան շուրջ պտտվել է ու հետ վերադարձել:

Ամեն դեպքում նրան չի հաջողվել հեռու պահել ծնողներին այլոց հետ շփումից: Վարակվելուց հետո թվացել է, թե այնքան էլ ծանր չեն տանում: Սակայն մի երեկո հայրը սկսել է շնչահեղձ լինել: Անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:

Հիվանդանոցում նույն գիշերն էլ մահացել է: Հրատարակիչը մեծ ցավով է պատմում, թե ինչպիսի հոգեբանական դժվարությունների միջով են անցել ինքն ու եղբայրները:

Իրավիճակով պայմանավորված միայնակ են հորը հողին հանձնել, չեն եղել մարդիկ, որոնց ուսերին կարելի էր հենվել այդ դժվարին պահերին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: