«Ընթացքը փոքր-ինչ ծանր է.» պատգամավորը պատմել է, թե ինչպես են հաղթահարում կորոնավիրուսը

ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, անդրադառնալով այն հարցին, որ որոշ լրատվամիջոցներ, առանց իր հաստատման արդեն իսկ հանրայնացրել են իր վարակված լինելու հանգամանքը՝ առանց մասնագիտական ու բժշկական գաղտնիություն ու էթիկա հաշվի առնելու, այնուամենայնիվ հաստատում է, որ իսկապես ընտանիքով վարակվել են թագավարակով:

Պատգամավորը խոստովանել է, որ հիվանդությունը մի քիչ բարդ է ընթանում: Նշել է, որ կինը՝ Կարինե Ազարյանը նույնպես վարակվել է: Նրանք հիմա անհրաժեշտ բուժման ընթացք են անցնում:

Պատգամավորը նաև հպարտությամբ նշել է, որ կինը համավարակի դեմ տարվող պայքարի առաջամարտիկներից է և օրերս նույնիսկ նախարարաության կողմից պարգևատրվել է՝ որպես համավարակի դեմ տարվող պայքարի անձնվեր ծառայող և պատասխանատու աշխատակից:

Ա. Մկրտչյանը նաև հրապարակել է սույն պատվոգրի լուսանկարը՝ նշելով, որ վստահաբար շուտով ամեն ինչ կհաղթահարվի ու լավ կլինի:

Պատգամավորը գրառումը եզրափակել է կնոջ ձեռքբերումների առիթով իր հպարտությունը հայտնելով: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: